Ժողովուրդն այսօր պետք է գիտակցի, որ կանգնած է վտանգների առաջ, որ ամենակարևորն այսօր փռված ասֆալտը չէ, այլ իր արժանապատվությունը, իր երկրի կորստի առաջ է կանգնած ժողովուրդը ․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը։ Ես, օրինակ, հանգիստ չեմ քնում, կարելի է ասել՝ վաղուց չեմ քնում, բայց առավել ևս այսօր ․․․ Մեր երկիրն ամեն վայրկյան կորցնում է տարածք, իսկ հիմա էլ Սահմանադրության մասին է խոսք գնում ․․․ Փոփոխությունները մեր օգտին չեն արվում, այդ փոփոխությունների դեմը պետք է առնվի անպայման ,- ասաց նա։ Հարցին՝ մտավորականները պատրա՞ստ են ճնշում գործադրել Նիկոլ Փաշինյանի վրա, որպեսզի Սահմանադրության նոր նախագիծը չընդունվի, ասաց ․ Մենք ազգովի, արվեստագետներն էլ, բնականաբար, մեր ազգի ներկայացուցիչներն են, պետք է նախ արագ, այս վայրկյանից գիտակցենք խնդիրը, մյուս վայրկյանին այդ խնդրի լուծումը տանք ․․․ Դրանք արտաքին թելադրանքներ են, որը մենք պետք է գիտակցենք, դարեդար է նույն բանը կատարվում, այսօրվա հարց չէ, և եթե մենք Հայքի զավակներն ենք և ապրում ենք այս երկրում, պետք է ուղղակի հասկանանք, որ մե՛նք պետք է պաշտպանենք մեր երկիրը ։ ՀՀ վաստակավոր արտիստի խոսքով՝ լինելով անվերջանալի վտանգների տակ ապրող ժողովուրդ, որն ունի հինավուրց քաղաքակրթության արմատներ, իրավունք չունենք այսօր մտածել մյուս ազգերի և երկրների պես ․ Մենք պետք է մտածենք հայավարի , մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը ։ Նշենք, որ այսօր Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է մտավորականների հետ՝ քննարկելու երկրի առջև ծառացած խնդիրները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ժողովուրդը պետք է գիտակցի, որ այսօր ամենակարևորն ասֆալտը չէ, այլ իր արժանապատվությունը, երկրի կորստի առաջ է կանգնած ժողովուրդը․ Աննա Մայիլյան
Ժողովուրդն այսօր պետք է գիտակցի, որ կանգնած է վտանգների առաջ, որ ամենակարևորն այսօր փռված ասֆալտը չէ, այլ իր արժանապատվությունը, իր երկրի կորստի առաջ է կանգնած ժողովուրդը․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը։ «Ես, օրինակ, հանգիստ չեմ քնում, կարելի է ասել՝ վաղուց չեմ քնում, բայց առավել ևս այսօր․․․Մեր երկիրն ամեն վայրկյան […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Վեց ձայնի գինը. ընդդիմության առաջնորդները բանտում են, իշխանությունը՝ Սահմանադրության ճանապարհին
ABC Media / 21 minutes ago

Ի՞նչ իրավիճակ է Երևանի կանգառներում
ABC Media / 51 minutes ago

Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց #abcmedia #երկու_բառով
ABC Media / 51 minutes ago

Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ
ABC Media / 59 minutes ago
Related coverage

Նոր փուլ՝ հայ-ֆրանսիական մշակութային շփումներում
Public Television of Armenia — 1Lurer / 51 minutes ago

Ալիևյան սահմանադրության պրոյեկտ է. Դավիթ Սահակյանցն ու Աննա Մայիլյանը՝ համախմբման, Հայաստանի ապագայի ու վտանգների մասին
Aravot / 56 minutes ago

Paşinyan: Tarihi Ani Köprüsü’nün restorasyon süreci yakında başlayacak
Ermenihaber / 1 hour ago

Գագիկ Գինոսյանը՝ որպես ուսուցիչ. Մեկ մարդու գաղափարը՝ հանրային փոփոխության հիմքում
Aravot / 2 hours ago