ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ստացվել են ավելի քան 86 ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ հաղորդումներ, որոնց առթիվ նախաձեռնվել է չորս քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Վարույթների նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ձկնաբուծարաններն առանց ջրօգտագործման թույլտվության օգտագործել են ստորերկրյա ջրային ռեսուրսները, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով փչացրել են գյուղատնտեսական նշանակության հողը: Նախաքննության ընթացքում ձկնաբուծարանների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 18 մլն 500 հզր ՀՀ դրամի վնասը: Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ The post Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել․ ՆԳՆ խոսնակ
Infocom / 38 minutes ago

Դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Միխայիլ Գալուզինի հետ
Infocom / 1 hour ago

Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան | factor.am
Infocom / 1 hour ago

Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am
Infocom / 1 hour ago
Related coverage

ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 18 minutes ago

Հանրային հեռարձակողի խորհուրդը փակեք, թողեք 1 աշխատակից՝ բարձր աշխատավարձով․ Գաբրիելյանը՝ Դաբինյանին
A1plus / 40 minutes ago

Հանրային հեռարձակողի խորհուրդը փակեք, թողեք 1 աշխատակից՝ բարձր աշխատավարձով․ Գաբրիելյանը՝ Դաբինյանին (տեսանյութ)
A1plus / 40 minutes ago

Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են
Factor.am / 41 minutes ago