factor.am Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ փակ հանդիպմանը բացի իշխանականներից, մասնակցել են նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։ Գաբրիելյանի խոսքով՝ չեն մասնակցել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ «Առնվազն այն ընդդիմադիրները, որոնք մասնակցում էին հանդիպմանը, իրենց հարցադրումներին, կարծում եմ, սպառիչ պատասխաններ են տրվել»,- ասաց Գաբրիելյանը։ Անդրադառնալով Շաքիի դեպքի մանրամասներին՝ հանձնաժողովի նախագահն ասաց, որ քննարկման հիմնական թեման եղել է սահմանն անցնելու դեպքը, ինչպես նաև այն, թե ինչպես են գործել համակարգերը տեղեկությունը ստանալուց հետո։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները շարունակելու են իրենց աշխատանքը քրեական վարույթի շրջանակում։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փակ ձևաչափով քննարկում 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպի շուրջ: Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մտել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել Անի Ավետիսյանի վրա: Կինը մինչև հիմա բուժհաստատությունում է: Կնոջն առաջինը հայտնաբերել էին իր երեխաները: Նասիմի Մուսաևը 2 ամսով կալանավորվել է, նա մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել․ ՆԳՆ խոսնակ
Infocom / 44 minutes ago

Դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Միխայիլ Գալուզինի հետ
Infocom / 1 hour ago

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը
Infocom / 1 hour ago

Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան | factor.am
Infocom / 1 hour ago
Related coverage

Բաց հարթակ. Պետականությունը չի վաճառվում գազի գնի կամ լոլիկի դիմաց. Առաքելյան
Public Television of Armenia — 1Lurer / 4 minutes ago

Կամ աջակցում ես Ալիևի փորձերին ՀՀ-ում հաստատել հայոց պետականության ոչնչացման ծրագիր իրագործող հակազգային բռնապետություն, կամ ընտրում ես հայոց պետականության և ժողովրդավարության ամրապնդման միջոցով խաղաղության հաստատման և զարգացման ճանապարհը. Լ.Զուրաբյան
Aravot / 12 minutes ago

Թրամփը կատաղության մեջ է. Վաշինգտոնում ճգնաժամի «հոտ» է գալիս
Yerkir / 14 minutes ago

«Եթե դուք էլ եք համակարծիք, որ մենք Շողակաթը փակել ենք, կարելի է մտածել նաև ձեր խորհուրդը փակելու մասին»․ ՔՊ-ականը՝ Վասակ Դարբինյանին
Aravot / 19 minutes ago