«Հայաստան-Թուրքիա մեդիա տուր» -ի ընթացքում հայ և թուրք լրագրողներն անանուն հարցում են անցկացրել Թուրքիային սահմանակից Ախուրիկ ու Ղարիբջանյան գյուղերում և փորձել հասկանալ տեղի բնակիչների տրամադրվածությունը հայ-թուրքական սահմանի բացման և Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու հնարավոր գործարկման վերաբերյալ։ «Ի՞նչ եք կարծում հայ-թուրքական սահմանը կբացվի՞, թե՞ ոչ» հարցին ի պատասխան՝ տեղացիներից մեկն արձագանքեց․ «Մի ծաղկով գարուն չի գա, պետական որոշում պետք է լինի»։ Նա հիշեց, որ 1993-ից հետո Թուրքիան տարեկան կորցրել է միլիոնավոր դոլարներ՝ փակելով երկաթգիծը, որն օգուտ էր բերում հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին։ Հիշեցնենք, որ Թուրքիայից Հայաստան ցորենի մատակարարումն իրականացվել 1992-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության և Խոսրով Հարությունյանի վարչապետության օրոք։ Տեղացիներից մեկն էլ նշեց, որ 15 տարի աշխատել է երկաթուղում՝ ցորեն է դատարկել վագոններից։ Հիշում է, որ Թուրքիայից ցորեն էր եկել Հայաստան երկաթուղիով ու եթե երկաթուղին հիմա էլ աշխատի, գյուղից շատ մարդ կգնա աշխատելու։ Ըստ նրա՝ գյուղում աշխատատեղ չկա, եթե գործարկվի երկաթուղին մարդիկ զբաղվածություն կունեան։ Ինքը կողմ է, որ սահմաները բացվեն ու ժողովուրդներն առևտուր անեն։ Հիշում է նաև, որ ժամանակին Թուրքիային ցեմենտ են տվել, փոխարենը մսամթերք վերցրել։ Բնակչի խոսքով՝ հարևանների հետ պիտի շփում ունենաս ու առևտուր անես, միգուցե խաղաղության համար հենց դա է պետք։ «Արդյո՞ք կողմ են սահմանի բացմանը» հարցին ի պատասխան՝ տեղացի կանանցից մեկը նշել է, որ սահմանի բացման պարագայում տնտեսությունը կարող է զարգանալ ու ավելի դրական փոփոխություններ կլինեն։ Ըստ նրա՝ եթե սահմանը բացվի, գյուղից կարող են կարտոֆիլ, կաղամբ ու գազար արտահանել։ Դիտարկմանւ, թե ինչպե՞ս է պատկերացնում հայերի ու թուրքերի շփումները, բնակչուհին թեև հայտնեց մտավախություն թուրքերի հետ շփման պարագայում, բայց նաև կարծքի հայտնեց, որ ժամանակի ընթացքում գուցե վստահություն ձևավովի։ «Պետք է գան շփվենք, որ տեսնենք ինչ ձևի մարդիկ են։ Եթե շփվենք ու տեսնեք, որ լավ մարդիկ են, նորմալ կընդունենք իրենց։ Գիտեք ինչ, համ հայերի մեջ լավ մարդիկ կան, համ էլ թուրքերի, բայց դե վատն էլ կա»։ Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ երբ սահմանները բաց են եղել, ինքն այդ ժամանակ ոչ մի վատ կամ բացասական բան չի հիշում։ Բայց հիմա ժամանակները փոխվել են, ամեն ինչն է փոխվել ու, թե ինչ կլինի, դժվարացավ պատասխանել։ Հեղինակ՝ Անի Գալստյան Աղբյուր՝ Ermenihaber.am The post Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Հայ և թուրք լրագրողներն անանուն հարցում են անցկացրել սահմանամերձ գյուղերում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Rusya’da ünlü Ermeni ressam Saryan’ın anıtının 45. yılı kutlandı
Ermenihaber / 22 minutes ago

Ընտանիքի կոտորած Թուրքիայում
Ermenihaber / 32 minutes ago

İran Büyükelçisi’nden Azerbaycan’a tepki: Gök Camii Ermeni-İran ortak mirasıdır
Ermenihaber / 47 minutes ago

Թուրքական նոր զրահամեքենան հանձնվել է շահագործման
Ermenihaber / 50 minutes ago
Related coverage

ՌԴ-ն առաջարկել է ՀՀ նկատմամբ կիրառել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը
PanArmenian / 1 hour ago

Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը. գլխավոր քարտուղար
Sputnik Armenia / 2 hours ago

Պատերազմը հետաձգվում է, ոչ թե կանխվում
Aravot / 3 hours ago

War Is Being Postponed, Not Prevented
Aravot / 3 hours ago