ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի Sputnik. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և քվոտավորված պաշտոններում նրա քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:ՀԱՊԿ 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից երկու տարի շարունակ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները չկատարելու դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում կազմակերպության շրջանակներում քվոտավորված պաշտոններում տվյալ պետության քաղաքացիների առաջադրման իրավունքի կասեցման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը:Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Արարատ ՄիրզոյանՀիշեցնենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարել էր 2024 թվականին և դադարել էր մուծել անդամավճարները: Ընդ որում՝ կազմակերպության կանոնադրությունը անդամակցության սառեցման մեխանիզմ չի նախատեսում: Ձևականորեն հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ մեկտեղ:Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա