Թուրքիական արտադրության NMS-L 4×4 թեթև զրահամեքենան առաջին անգամ ընդգրկվել է Թուրքիայի անվտանգության ուժերի սպառազինության մեջ։ Այս զրահամեքենան անվանվել է «YETİŞEN» (Յեթիշեն)՝ ի պատիվ Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորական Մուրաթ Քեմալ Յեթիշենի։ Այն նախագծվել է «Nurol Makina» ընկերության կողմից և համարվում է թեթև դասի զրահամեքենա՝ նախատեսված տակտիկական կարիքների համար։ Այն աչքի է ընկնում իր թեթևությամբ, մասշտաբավորվող բալիստիկ պաշտպանությամբ և մոդուլային դիզայնով։ NATO STANAG 4569 ստանդարտին համապատասխան՝ տարբեր մակարդակների հասցվող բալիստիկ պաշտպանությունը հնարավորություն է տալիս մեքենան հարմարեցնել սպառնալիքների տարբեր աստիճաններին և առաջադրանքների պահանջներին։ Լիովին անկախ կախոցների համակարգի շնորհիվ մեքենան ունի արտաճանապարհային տեղաշարժման բարձր կարողություն։ Այն նաև համալրված է ծակվելուց հետո ընթացքը շարունակելու հնարավորություն տվող անվադողերով և անվադողերում ճնշման կենտրոնացված կարգավորման համակարգով, ինչի շնորհիվ նախատեսված է տեղանքային բարդ պայմաններում գործելու համար։ Մինչև հինգ անձ տեղափոխելու տարողությամբ «ԵԹԻՇԵՆ»-ն ունի չորս կողային և մեկ հետևի դուռ, ինչը հեշտացնում է անձնակազմի մուտքն ու ելքը։ Մեքենայի կարևոր առանձնահատկություններից է նաև CH-47 տիպի ուղղաթիռներով կախված վիճակում տեղափոխվելու հնարավորությունը։ Այս հնարավորությունը, համապատասխան օպերատիվ պայմանների առկայության դեպքում, թույլ կտա մեքենան օդային ճանապարհով տեղափոխել տարբեր շրջաններ և ստորաբաժանումներին ավելի արագ հասցնել անհրաժեշտ վայրեր։ Զրահամեքենան նախագծվել է -32-ից մինչև +55 աստիճան կլիմայական պայմաններում աշխատելու համար։ Ընտրովի լրացուցիչ սարքավորումների շարքում են հեռակառավարվող զենքի կայանը, 360 աստիճանի տեսադաշտ ապահովող համակարգը, գիշերային տեսողության օժանդակ համակարգը և հրդեհաշիջման ավտոմատ համակարգերը։ Աղբյուր՝ Ermeni Haber The post Թուրքական նոր զրահամեքենան հանձնվել է շահագործման appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքական նոր զրահամեքենան հանձնվել է շահագործման
Զրահամեքենան նախագծվել է -32-ից մինչև +55 աստիճան կլիմայական պայմաններում աշխատելու համար։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Թուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշ
Ermenihaber / 2 hours ago

Ermenistan-Macaristan parlamentoları arasındaki iş birliği ele alındı
Ermenihaber / 2 hours ago

Masadikov։ Ermenistan’ın KGAÖ’den çıkarılması söz konusu değil
Ermenihaber / 2 hours ago

Rusya’da ünlü Ermeni ressam Saryan’ın anıtının 45. yılı kutlandı
Ermenihaber / 2 hours ago
Related coverage

ՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումը
24TV / 24News / 7 minutes ago

Պեսկովը հայտնել է, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը Մելանիա Թրամփի հետ հանդիպմանը
168 Jham / 10 minutes ago

ԱԱԾ-Ն 1.5 ԺԱՄ ՏԱՆՋՎԵՑ, ԴՈՒՌԸ ՋԱՐԴԵՑ, ԽՈՒԶԱՐԿԵՑԻՆ, ԲԱՆ ՉԳՏԱՆ, ՌԱԴ ԵՂԱՆ.ՀԻՄԱ ՀԱՐՑ՝ ՀՈ ՎԱՅՐԵՆԻ ՉԵ՞Ք
168 Jham / 13 minutes ago

Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց դեռ նախատեսված չէ. Պեսկով
Shant News / 15 minutes ago