arm.sputniknews.ru ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կարծում է, որ վաղ առավոտից մի քանի տասնյակ հասցեներում, այդ թվում իր և հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի տներում իրականացվող խուզարկությունները լիովին համապատասխանում են ընդդիմությանը «համոզելու» Փաշինյանի ծրագրում։ Այդ մասին նա ասաց Սամվել Կարապետյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում։ «Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ ընդդիմադիրներին համոզում է։ Չէ, սա առաջարկը չէ, սա համոզելն է, որ կարողանա Սահմանադրությունը հանրաքվեի դնել»,- հայտարարեց Կարապետյանը։ Անդրադառնալով իր տանն իրականացված խուզարկությանը՝ Կարապետյանը նշեց, որ երեխայի համակարգչից բացի մի քանի քարթրիջներ են առգրավվել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ The post Սա ընդդիմությանը «համոզելու» պրոցեսն է․ Նարեկ Կարապետյանը` խուզարկությունների մասին | arm.sputniknews.ru appeared first on Infocom .