factor.am Նոյեմբերի 4-ի գիշերը Մոսկվա մեկնող Air Serbia ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել օդում փոխել ուղղությունը և վերադառնալ Բելգրադ։ Ինքնաթիռում, մյուս ուղևորների թվում, եղել են «Սոցիալիստների շարժում» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Վուլինը, Սերբիայի ժողովրդական կուսակցության ղեկավար Նենադ Պոպովիչը և «Սերբիագազ» ընկերության ղեկավար Դուշան Բայատովիչը։ Այս մասին ասվում է Current time-ի անդրադարձում։ Ինչպես հաղորդում է Nova լրատվական ընկերությունը, ինքնաթիռի վերադարձի պատճառը տեղեկությունն էր այն մասին, որ ուղևորներից մեկը օդանավ է բարձրացել՝ շրջանցելով նախաթռիչքային անվտանգության ստուգումը։ Նման դեպքերում ավիաընկերությունը գործում է նույն անվտանգության ընթացակարգով, որը կիրառվում է օդանավում ռումբի առկայության սպառնալիքի դեպքում։ Բելգրադի օդանավակայանի անվտանգության տնօրեն Միլան Կուչը անձնակազմին հրահանգել է վերադառնալ Բելգրադ, երբ ինքնաթիռը գտնվել է Լիտվայի օդային տարածքում։ Բելգրադի օդանավակայան վերադառնալուց հետո բոլոր ուղևորներն ու ինքնաթիռը կրկնակի անվտանգության ստուգում են անցել։ Ստուգումները տևել են մի քանի ժամ։ Ըստ Nova-ի՝ առանց անվտանգության ստուգում անցնելու ինքնաթիռ նստած ուղևորը եղել է «Սոցիալիստների շարժում» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Վուլինը, որն աջակցում է Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչին։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ նրան ստուգումը շրջանցելու հարցում օգնել է անհայտ անձը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ | factor.am appeared first on Infocom .