Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի սեպտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձանց՝ աճուրդներն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ «Կոտայքի մարզի դատախազության դատախազի հսկողությամբ քննվող քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն իրականացրել էր պետշահերի ուսումնասիրություն։ Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ մանկապարտեզի շենքն օտարվել է այն պայմաններում, երբ մանկապարտեզը փաստացի լուծարված չի եղել, շարունակել է գործել, ունեցել է տնօրեն և աշխատակիցներ։ Ընդ որում, գույքն օտարվել է ՍՊ ընկերությանը, որի տնօրենը հանդիսացել է մանկապարտեզի տնօրենի որդին: Մանկապարտեզի շենքն օտարելուց հետո, ՍՊ ընկերությունն այն օգտագործման իրավունքով տվել է համայնքին՝ մանկապարտեզի կողմից փաստացի շահագործելու նպատակով: Միաժամանակ պարզվել է, որ օտարման ենթակա գույքն ամբողջությամբ չի գնահատվել, այլ գնահատվել է դրա մի մասը: Բացի այդ, 2004 թվականի հուլիսի 7-ին, Աբովյան համայնքի ավագանին, կայացնելով համայնքի սեփականություն համարվող մանկապարտեզն օտարելու մասին թիվ 65-Ա որոշումը, հաստատել է օտարման գնի չափը և պայմանները, մինչդեռ՝ համայնքի ղեկավարը գործարքով շեղվել է համայնքի ավագանու որոշմամբ սահմանված գնից և պայմաններից, որի հետևանքով պայմանագիրը կնքվել է ոչ թե համայնքի ավագանու, այլ՝ համայնքի ղեկավարի 2004 թվականի հուլիսի 26-ի թիվ 237 որոշմամբ սահմանված գնով և պայմաններով: Դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը։ Պետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվեն Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրում գտնվող՝ շուրջ 1 միլիարդ 240 միլիոն դրամ շուկայական արժեքով 0,9167 հա մակերեսով հողամասերը, 3203,35 քմ մակերեսով մանկապարտեզը և դրան հարակից շենք-շինությունները: Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրությունում։ The post Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին | arm.sputniknews.ru
Infocom / 36 minutes ago

Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
Infocom / 58 minutes ago

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել | 1lurer.am
Infocom / 1 hour ago

Ձերբակալվել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը | azatutyun.am
Infocom / 1 hour ago
Related coverage

Երբ կտավը պատմում է հայրենիքի մասին․ Մոսկվայում բացվել նկարիչ Յուրի Գրիգորյանի ցուցահանդեսը
Alpha News / 1 hour ago

A Tale of Two Hearths: How History Severed and Shaped the Armenian Palate
Hetq / 2 hours ago

Մարդը կրակը չի ընկել, որ ֆինանսական ռեսուրս ունի, հայրենասեր է ու ձիգ. Նարեկ Կարապետյան
Pastinfo / 2 hours ago

Ծառուկյանին դատում են, որ իր հայրենիքը սիրո՞ւմ է, թե որ Հիսուսի արձանն է կառուցում
Pastinfo / 2 hours ago