Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան IBX, X-energy և Quantum Space ընկերությունների համահիմնադիր Քեմ Ղաֆֆարիանին, ով 2026թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ «Վարչապետը շնորհավորել է Քեմ Ղաֆֆարիանին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով և նշել, որ այն արտացոլում է վերջինիս ակնառու նվաճումները և նշանակալի ներդրումը տիեզերական և էներգետիկա ոլորտների վերափոխման գործում։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պարոն Ղաֆֆարիանի ներդրումը համաշխարհային տիեզերական արդյունաբերության զարգացման գործում և համագործակցության հույս հայտնել։ Քեմ Ղաֆֆարիանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեծ հեռանկարները։ Միաժամանակ, նա նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ նպաստելով տիեզերական ոլորտում ծրագրերի իրականացմանն ու կարողությունների զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ The post Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 2 hours ago

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել բանկային ճգնաժամի ֆոնին | news.am
Infocom / 2 hours ago

Ռուսաստանն ու Իրանը Ռեշտ–Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ են ստորագրել | news.am
Infocom / 2 hours ago

Իրանի ԱԽ քարտուղարը Պուտինին է փոխանցել գերագույն առաջնորդի ուղերձը | shantnews.am
Infocom / 3 hours ago
Related coverage

Աշխարհում ամեն պահ բան է փոխվում՝ մերոնք իրենց հարայ-հրոցին
Azg / 36 minutes ago

Կվերսկսվի՞ Իրանի դեմ պատերազմը
Azg / 38 minutes ago

Հայաստանին է նվիրված Jungle world շաբաթաթերթի 40-րդ համարը
Azg / 44 minutes ago

Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 51 minutes ago