news.am Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան հայտարարել է իր հրաժարականի մասին՝ երկրում խոշորագույն թվային բանկերից մեկի՝ Ueno Bank-ի փլուզմամբ պայմանավորված լայնածավալ ֆինանսական և քաղաքական ճգնաժամի հետնապատկերին։ Պետության ղեկավարը քաղաքացիներին ուղղված իր ուղերձը նոյեմբերի 5-ին հրապարակել է X սոցիալական ցանցում։ «Ես որոշել եմ հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից»,- հայտարարել է Պենյան։ Նա իր որոշումը բացատրել է երկրի կայունությունը, հասարակական խաղաղությունն ու ժողովրդավարական ինստիտուտները պահպանելու ձգտմամբ։ Նախագահը նաև ներողություն է խնդրել քաղաքացիներից իր կառավարության հնարավոր սխալների համար, սակայն չի ընդունել բանկային ճգնաժամի համար անձնական պատասխանատվությունը։ Ճգնաժամը բռնկվել է, երբ Պարագվայի կենտրոնական բանկը միջամտել է Ueno Bank-ի գործունեությանը՝ հայտնաբերելով կապիտալի համարժեքության ցուցանիշի կրիտիկական անկում։ Բանկը, որի ծառայություններից օգտվում էր շուրջ երեք միլիոն մարդ, դադարեցրել է հաճախորդների սպասարկումը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանկում պահվող միջոցների թվում կային նաև պետական միջոցներ և կենսաթոշակային խնայողություններ։ Իրավիճակը հանգեցրել է ավանդատուների զանգվածային բողոքի ակցիաների, որոնք պահանջում էին վերադարձնել իրենց խնայողությունները, ինչպես նաև նախագահի պաշտոնանկության պահանջների։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Պարագվայի նախագահը հրաժարական է տվել բանկային ճգնաժամի ֆոնին | news.am appeared first on Infocom .