ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը և խմբի անդամ Հայկ Ֆարմանյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են Հայաստանում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրա Չիզմադիայի և հյուպատոս Պետեր Տարչայի հետ։ Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանը խոսել է Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ակտիվացման ու խորհրդարանական համագործակցության խորացման կարևորությունից։ ԱԺ պատգամավորներն ընդգծել են մի շարք ոլորտներում` տնտեսական, կրթական, գյուղատնտեսության փոխգործակցության զարգացման ներուժի առկայությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ մեր երկրում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ վերջին տարիներին ամրապնդվել են երկու երկրների միջև դիվանագիտական կապերը։ Խոսելով կրթական բնագավառում երկկողմ ընդլայնվող գործակցությունից՝ Ալեքսանդրա Չիզմադիան մանրամասներ է ներկայացրել «Stipendium Hungaricum» ծրագրի վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Զրուցակիցները Հայաստանի և Հունգարիայի խորհրդարանների միջև կապերն առավել ակտիվացնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամություն են հայտնել։ The post Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում
Infocom / 1 hour ago

Արարատի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել
Infocom / 2 hours ago

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ
Infocom / 2 hours ago

Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից | factor.am
Infocom / 2 hours ago
Related coverage

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ ժամից կլինենք դատարանում, դրանից հետո կսկսվեն մյուս քայլերը. Նարեկ Կարապետյան
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago

Օրենքի հետ աղերս չունի #abcmedia #օրվա_գրառում
ABC Media / 5 minutes ago

ՊԵԿ նախագահը ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր
168 Jham / 15 minutes ago

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեից տեղափոխվում է Հակակոռուպցիոն դատարան
Alpha News / 15 minutes ago