Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում, ինչպես նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող վեց տասնյակից ավելի հասցեներում։ Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը՝ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում։ Կոլաբորանտ իշխանությունը, որը ծնկաչոք կատարում է Ալիևի պահանջները, սեփական ընդդիմության հետ այլ լեզվով խոսել պարզապես չի կարող։ Փաշինյանի քաղաքական զինանոցում, ըստ էության, մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները։ Դրանց միջոցով նա փորձում է պահպանել իշխանությունը, չեզոքացնել քաղաքական դիմադրությունն ու բարենպաստ պայմաններ ստեղծել արտաքին պարտավորությունների կատարման համար։ Սակայն համոզված եմ՝ այսօր առաջարկով հանդես գալու հերթն ընդդիմությանն է։ Ընդ որում՝ այդ առաջարկի հասցեատերը պետք է Հայաստանի հասարակությունը։ Խոսքը երկրի ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության ապահովման, արժանապատիվ ու երաշխավորված խաղաղության հաստատման քաղաքական հստակ այլընտրանքի մասին է։ Իսկ այդ ճանապարհի առաջին և անհրաժեշտ քայլը Փաշինյանի անփառունակ իշխանության հեռացումն է։ Մեր թիմի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Սամվել և Նարեկ Կարապետյաններին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը»: Սուրեն Սուրենյանց, պատմաբան, քաղաքագետ The post Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների ու ռեպրեսիաների լեզվով. Սուրեն Սուրենյանց appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների ու ռեպրեսիաների լեզվով. Սուրեն Սուրենյանց

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Դիմադրության ճակատը գործում է առաջնորդի հրահանգով. ԻՀՊԿ Ղոդս ուժերի հրամանատար
Azg / 2 hours ago

Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել էՀայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին
Azg / 2 hours ago

Հավանաբար ես կկարողանամ լեզու գտնել դեմոկրատների հետ. նրանք արդեն զանգահարել են. Թրամփ
Azg / 2 hours ago

Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը
Azg / 10 hours ago
Related coverage

Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար
ABC Media / 3 minutes ago

ՀՀ պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանը»՝ Կարապետյանի կալանավորման մասին
ABC Media / 10 minutes ago

Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարության համար
Hetq / 11 minutes ago

Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով
1in.am / 15 minutes ago