Ոչ-ոչ, ընդհանրապես չեմ անհանգստանում իմպիչմենտի համար։ Դեմոկրատական կուսակցությունը կջախջախվի, եթե առանց պատճառի իմպիչմենտի գնա։ Ի վերջո, ինչու՞ պիտի իմպիչմենտ անեն, հաջողակ երկիր ունենալո՞ւ. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է. «Հավանաբար ես կկարողանամ լեզու գտնել դեմոկրատների հետ: Նրանք արդեն զանգահարել են։ Ցանկանում են քննարկել որոշ հարցեր։ Դա հիանալի է»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո խորհրդականների հետ քննարկում է՝ արդյոք Փիթ Հեգսեթը պե՞տք է շարունակի պաշտոնավարել որպես պաշտպանության նախարար, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրների։ Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը Պենտագոնի ղեկավարի հնարավոր փոխարինման վերաբերյալ դեռ որոշում չի ընդունել։ Սպիտակ տան աշխատակիցներից ոմանց կարծիքով՝ հանրապետականների ձախողման պատասխանատվությունը կարող է դրվել ոչ միայն Հեգսեթի, այլև ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի վրա։ Երկու ռազմական ղեկավարներն էլ կարևոր դեր են խաղացել Իրանի դեմ պատերազմի վարման վերաբերյալ առաջարկությունների մշակման գործում։ The post Հավանաբար ես կկարողանամ լեզու գտնել դեմոկրատների հետ. նրանք արդեն զանգահարել են. Թրամփ appeared first on Ազգ .