Քիչ առաջ ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը, որն իրականացվում էր ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և ՊԵԿ աշխատակիցների կողմից. գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ «Ուսումնասիրելով ներկայացված դատարանի որոշումները և իրավապահների փաստացի գործողությունները՝ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․ Ելնելով նախաքննական գաղտնիքի պահպանման պահանջից՝ այս պահին շատ հանգամանքներ բացահայտման ենթակա չեն, սակայն կարող եմ հստակ արձանագրել, որ իրավապահ մարմինների ներկայացրած դատարանի որոշումները և տեղում իրականացված խուզարկությունը մեկը մյուսին բացահայտ հակասող էին և հակաօրինական։ Դատարանի որոշմամբ հստակեցված հանգամանքները որևէ աղերս չունեին այն գործընթացի հետ, որն իրականում իրականացվեց։ Իրավապահները, դուրս գալով իրենց տրված լիազորություններից, խուզարկություն իրականացրեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում, որը որևէ առնչություն չուներ ներկայացված որոշումների հետ։ Քաղաքական կուսակցության նկատմամբ նման ապօրինի գործողությունների իրականացումն անթույլատրելի է, դատապարտելի և հանդիսանում է քաղաքական ճնշման ակնհայտ փորձ։ Այս ապօրինությունների առթիվ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացները», – նշել է Հովհաննիսյանը։ The post Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը appeared first on Ազգ .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Human Rights
Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Azg
Related coverage

LIVE. Արարատ Միրզոյանի ճեպազրույցը
Aysor.am / 3 minutes ago

Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
Aravot / 2 hours ago

Mirzoyan: Hopefully, Russian border guards will soon withdraw from Armenia
CivilNet / 3 hours ago

Եվրոպայում ավիահաղորդակցությունը խաթարվել է՝ ռումբերի կեղծ ահազանգերի պատճառով
Public Television of Armenia — 1Lurer / 3 hours ago



