Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում՝ Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ։ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին բարձր պարգևի, ինչպես նաև ռուս-հայկական գիտակրթական և մշակութային համագործակցության զարգացմանն ու միջպետական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին ցուցաբերած աջակցության համար։ Նա նշել է, որ պարգևը նաև համալսարանի իր գործընկերների աշխատանքի գնահատականն է։ Ավետիսյանի խոսքով՝ շուրջ 25 տարի համալսարանում տարբեր ոլորտների համար պատրաստում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք տիրապետում են ռուսերենին, հայերենին և այլ օտար լեզուների։ Պարգև Ավետիսյանը Հայ-ռուսական համալսարանն անվանել է ռուս-հայկական հարաբերությունների եզակի նախագիծ՝ ընդգծելով, որ այնտեղ համադրվում են ռուսական կրթության ավանդույթներն ու հայկական մանկավարժական միտքը։ The post Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել էՀայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել էՀայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Դիմադրության ճակատը գործում է առաջնորդի հրահանգով. ԻՀՊԿ Ղոդս ուժերի հրամանատար
Azg / 1 hour ago

Հավանաբար ես կկարողանամ լեզու գտնել դեմոկրատների հետ. նրանք արդեն զանգահարել են. Թրամփ
Azg / 1 hour ago

Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը
Azg / 9 hours ago

12 քաղաքական ուժ հայտարարել է համազգային համախմբում ձևավորելու մասին
Azg / 9 hours ago
Related coverage

Աթենքում կացիններով զինված, սաղավարտներով անձինք հարձակվել են ուսանողական ժողովի մասնակիցների վրա․ կան տուժածներ | news.am
Infocom / 11 hours ago

Պուտինը Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
24TV / 24News / 11 hours ago

Ինչպես հոլիվուդյան ֆիլմերի հնարքներով ստեղծել հաջողակ բրենդ
Armenian Business News (ABNews) / 12 hours ago

New Armath Engineering Makerspace Officially Opened in Iraq
Aravot / 12 hours ago