Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը գրում է. «Այսօր կայանալու է Գագիկ Ծառուկյանի գործով դատավարությունը։ Արդեն չորս ամիս է, ինչ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ազատազրկված է՝ կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործով։ Փաստաբանական խմբի մանրամասն պարզաբանումներից և հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ ամբողջ պատմության մեջ տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա հանդեպ է քրեորեն պատժելի արարք կատարվել։ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ։ Արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է։ Մենք պահանջում ենք ազատություն՝ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրգործերով բոլոր հետապնդվողների համար։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ ակտիվորեն աշխատելով ոչ միայն տեղական, այլև միջազգային իրավապաշտպան կառույցների, լրատվամիջոցների, ակտիվիստների, համաշխարհային հեղինակություն վայելող գործիչների հետ՝ մեծացնելով միջազգային հետաքրքրությունը այս գործի և ընդհանրապես Հայաստանում իրականացվող ընտրովի արդարադատության խնդրի հանդեպ։ Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին և մյուս քաղբանտարկյալներին»: The post Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Հանրային խորհուրդ appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Հանրային խորհուրդ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Դիմադրության ճակատը գործում է առաջնորդի հրահանգով. ԻՀՊԿ Ղոդս ուժերի հրամանատար
Azg / 3 hours ago

Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել էՀայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին
Azg / 3 hours ago

Հավանաբար ես կկարողանամ լեզու գտնել դեմոկրատների հետ. նրանք արդեն զանգահարել են. Թրամփ
Azg / 3 hours ago

Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը
Azg / 11 hours ago
Related coverage

Աշտարակի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ
24TV / 24News / 58 minutes ago

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ
Shant News / 1 hour ago

«ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար
Shant News / 1 hour ago

Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացին հայտնաբերվել և հանձնվել է ԱՄՆ իրավապահներին
Shant News / 2 hours ago