Իրանը չի պատրաստվում բացել Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը լիարժեք չի կատարել Թեհրանի առաջադրած յոթ պայմանները։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ Վաշինգտոնը պետք է սպառիչ և միանշանակ պատասխան տա Իրանի բոլոր յոթ պայմաններին և կատարի դրանք։ «ԱՄՆ-ի պատասխանը Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ համոզիչ չէր»,- նշել է Ռեզային՝ ընդգծելով, որ Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Թեհրանի առաջադրած պահանջների ամբողջական կատարման դեպքում։ –00—ՍՊ The post Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմանները appeared first on 24News .