Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նոյեմբերի 5-ին հայտնել է, որ Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնելու փորձերի հետևանքով երկու նավթատար լցանավ և մեկ քարշակ հրդեհվել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։ ԻՀՊԿ-ի փոխանցմամբ՝ լցանավերից մեկն ականի է բախվել՝ փորձելով անցնել նեղուցից հարավ գտնվող ծովային ուղով, իսկ մյուս գերխոշոր լցանավը հրդեհվել է ջրային ուղու արևելյան հատվածից դուրս գալիս։ Երկրորդ նավին մոտեցած քարշակը, որը փորձել է օգնել մարելու հրդեհը, նույնպես բռնկվել է։ Նշվում է նաև, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել ներխուժած երկու «Լուկաս» անօդաչու թռչող սարքերի նկատմամբ՝ ուղղորդելով դրանք անվտանգ վայրէջքի և առգրավելով որպես ռազմավար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են, որ իրանական ռազմածովային ուժերը շարունակում են լիակատար վերահսկողությամբ կառավարել Հորմուզի նեղուցը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացին հայտնաբերվել է Գյումրիում և հանձնվել է ԱՄՆ-ին
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago

Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ArmLur / Zhoghovurd / 47 minutes ago
Related coverage

В Армении задержали и экстрадировали разыскиваемого за педофилию гражданина США
Sputnik Armenia / 9 minutes ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան
168 Jham / 13 minutes ago

Самвела Карапетяна отправят в СИЗО на 1 месяц – решение суда
Sputnik Armenia / 23 minutes ago

Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով
Aysor.am / 23 minutes ago