Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը:Զրուցակիցները ջերմությամբ են հիշել Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է Ռազմավարական երկխոսության վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն կարևոր հանգրվան է դարձել երկկողմ հարաբերություններում և լավ հիմք են ստեղծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման համար:Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչն ընդգծել են առևտրատնտեսական կապերի խորացումը և այդ առումով կարևորել այս տարի անցկացված գործարար համաժողովն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման, ինչպես են նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի շուրջ:Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային գործընթացներին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հարցերի:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել է հայ-խորվաթական առևտրատնտեսական կապերի խորացումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Նոյեմբերի 3-ի բիզնես լուրերը
Armenian Business News (ABNews) / 25 minutes ago

Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը
Armenian Business News (ABNews) / 37 minutes ago

Մեկ ցուցահանդես, հազարավոր հանդիպումներ և նոր հնարավորություններ․ TOON EXPO
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Ապօրինի արդյունահանում. ավելի քան 254 մլն դրամի վնաս
Armenian Business News (ABNews) / 2 hours ago
Related coverage

Արտաշար գյուղում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
Hetq / 49 minutes ago

Նիկոլը գիտի՝ դուք իրարից ավելի եք զզվում, քան իրանից. էլի դառնալու եք գայլի ուտելիք
24TV / 24News / 2 hours ago

A Thousand and One Afterlives: Ani at the History Museum of Armenia
EVN Report / 3 hours ago

Տավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Shant News / 3 hours ago