Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի Արտաշար գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողում առանց վարձակալության պայմանագրի արդյունահանում է ավազակոպճագլաքարային խառնուրդ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Հետագա միջոցառումներով քրեական ոստիկանները պարզել են, որ խառնուրդը տեղափոխվում է նույն ընկերությանը պատկանող՝ Ջրարբի գյուղում գտնվող ավազի լվացման կայան և վերամշակման ու տեսակավորման փուլերն անցնելուց հետո՝ իրացվում։ Հոկտեմբերի 22-ին իրավապահների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է ապօրինի արդյունահանումը, իսկ բարձված երկու բեռնատարները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկության՝ ընկերության անօրինական գործողությունների արդյունքում պետությանն ու համայնքին պատճառվել է շուրջ երկու միլիոն 700 հազար դրամի վնաս։ Նախաքննությունը շարունակվում է,- նշվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արտաշար գյուղում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
Ըստ նախնական տեղեկության՝ ընկերության անօրինական գործողությունների արդյունքում պետությանն ու համայնքին պատճառվել է շուրջ երկու միլիոն 700 հազար դրամի վնաս։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Հանդիպել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը
Hetq / 24 minutes ago

Bulgarian Businessman Behind Network Exploiting Expired Armenian State and Media Domains to Promote Online Casinos
Hetq / 1 hour ago

Քաղաքացիները պատգամավորներին մանդատ չեն տվել բռնություն կատարելու համար. ՀԿ-ների հայտարարությունը
Hetq / 1 hour ago

Հանրային տարածքների սեփականաշնորհումն ու դրանց վերադարձը․ 8-րդ հարկ
Hetq / 1 hour ago
Related coverage

Առեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ. Shamshyan.com
ABC Media / 21 minutes ago

Փաշինյանի այցը Բրյուսել.Նոր սահմանադրության գաղտնիքը.ՄԻԵԴ-ի հարվածը Ադրբեջանին.alphanewsroom
Alpha News / 36 minutes ago

Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել է
1in.am / 37 minutes ago

Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվել
24TV / 24News / 51 minutes ago