Տեղական լուրեր ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%-ի Նոյեմբերի 3-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել մինչև 7.00%: Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.50%, իսկ ներգրավվող միջոցներինը՝ 5.50%: ՌԴ-ն արգելել է 1 մլն ռուբլուց ավելի կանխիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ֆիզիկական անձանց ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի կանխիկ արտահանել ԵԱՏՄ երկրներ (այդ թվում՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան), ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Իրավաբանական անձանց և ԱՁ-ների համար արգելքը գործում է անկախ գումարի չափից: 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին. ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք ԲԸՏՄ-ն անօդաչու թռչող սարքերի և թվային գործիքների կիրառմամբ 2026 թ. 9 ամիսներին հայտնաբերել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք, որոնցից 90-ով շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել է 254.5 մլն դրամ: Հայաստանի տնտեսության աճի հիմնական աղբյուրները՝ ծառայություններն ու շինարարությունը (ԵԱԶԲ) Եվրասիական զարգացման բանկի ամփոփագրով՝ 2026 թ. հունվար–սեպտեմբերին Հայաստանի ՏԱՑ-ն աճել է 6.9%-ով: Աճը հիմնականում ապահովել են ծառայություններն ու շինարարությունը, մինչդեռ սեպտեմբերին արդյունաբերության 4.5% անկումը զսպել է ընդհանուր տեմպը: 2027-ին կընդլայնվի ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցում ստացողների շրջանակը 2027 թվականին նախատեսվում է ծրագրում ընդգրկել մինչև 1946 թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձանց՝ շահառուների թիվը 5.5 հազարից հասցնելով 11 հազարի (բյուջեով նախատեսված է շուրջ 2.1 մլրդ դրամ): Հայաստանյան 17 առևտրային բանկերն էլ 1000 խոշոր հարկատուների ցանկում են 2026 թ. հունվար-սեպտեմբերին 17 առևտրային բանկերը պետբյուջե են վճարել 149.22 մլրդ դրամ (146.47 մլրդ դրամ հարկային, 2.76 մլրդ դրամ մաքսային վճարներ): 9 բանկ ընդգրկվել է առաջին 50-յակում, իսկ 2-ը՝ առաջատար տասնյակում: Միջազգային լուրեր ԱԲ ներդրումներից ստացված առաջին խոշոր եկամուտները Համաշխարհային կորպորացիաները հայտնել են ԱԲ ոլորտի ներդրումներից ստացված ֆինանսական արդյունքների մասին. մասնավորապես, Google-ի ամպային ծառայությունների հասույթն աճել է ավելի քան երկու անգամ՝ հասնելով գրեթե 31 մլրդ դոլարի: Ուկրաինայի պետական պարտքը 20 տարում աճել է 130 անգամ 2026 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Ուկրաինայի պետական և պետության կողմից երաշխավորված պարտքը հասել է 212.6 մլրդ դոլարի: 2027 թ. բյուջեի նախագծով նախատեսված է 37 մլրդ դոլարի դեֆիցիտ: Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը Հոկտեմբերի 30-ին Apple-ի շուկայական կապիտալիզացիան հասել է 5.03 տրիլիոն դոլարի՝ առաջ անցնելով Nvidia-ից (4.93 տրիլիոն դոլար): ԵՄ-ում բնական գազը դարձել է աշխարհում ամենաշատ թանկացած ապրանքը 2026 թ. առաջին 10 ամիսներին ԵՄ-ում բնական գազի գինն աճել է 259.31%-ով (շուրջ 3.6 անգամ): Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիայի գազն է (239.55%), իսկ երրորդում՝ Հարավարևելյան Ասիայի ՀԲԳ-ն (233.52%):