Գլխավոր դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 26-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011 թվականի ապրիլի 14-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 20-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր է ճանաչվել 5 հա մակերեսով հողամասի՝ 2011 թվականի ապրիլի 14-ի աճուրդը։ Որպես անվավերության հետևանք՝ դատարանը, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, պարտավորեցրել է ֆիզիկական անձին Վայոց ձորի մարզի Արենի համայնքին հատուցել 5 միլիոն 251 հազար դրամ։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ»,– ասվում է հաղորդագրությունում։ The post Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան | factor.am
Infocom / 1 hour ago
Նախկինում մեծ ծավալով նույնանուն սնունդ են բերել ու հյուրասիրել. Դա պիտի արգելվի՝ լինի խորոված, թե խմորեղեն. Գալյան | news.am
Infocom / 1 hour ago
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին | factor.am
Infocom / 1 hour ago
Քրեակատարողական հիմնարկներում այս տարի գրանցվել է 3 մահ․ Գալյան | factor.am
Infocom / 1 hour ago
Related coverage

Քննարկվել է հայ-խորվաթական առևտրատնտեսական կապերի խորացումը
Armenian Business News (ABNews) / 17 minutes ago
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
Factor.am / 47 minutes ago

Մենք ունենք երկու բացարձակ արժեք՝ Աստված և Հայրենիք. Էդուարդ Շարմազանով
168 Jham / 1 hour ago

Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
Factor.am / 1 hour ago