factor.am Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Լիաննա Գասպարյանի և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջև քննարկում ծավալվեց քրեակատարողական հիմնարկների վիճակի, «Նուբարաշեն» և «Գորիս» ՔԿՀ-ների փակման, նոր հիմնարկի կառուցման, համաներման հնարավորության և դատարանների գերծանրաբեռնվածության շուրջ։ Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու և համաներում կիրառելու հնարավորությանը՝ Գալյանն ասաց, որ համաներումը պարզ լուծում կարող է լինել, սակայն այն միշտ չէ, որ բխում է հասարակության շահերից։ «Եթե համաներումը բխում է «Նուբարաշենում» գտնվող անձանց շահերից, ապա չի բխում Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից: Եվ խոսքը անհասցե համաներման մասին է»,- ասաց նախարարը։ Նա նաև ներկայացրեց նախկինում ազատ արձակված անձանց շրջանում կրկնահանցագործությունների վերաբերյալ տվյալներ։ «Մենք վիճակագրական տվյալներ ունենք․ նախկինում վերադարձած անձանց 50%-ից ավելին՝ 55%-ը, կրկնահանցագործներ են: Մենք ջանք ենք գործադրում, որպեսզի նաև այդ կրկնահանցագործներն անցնեն վերասոցիալականացման ճանապարհով: Համաներումը պարզ և հեշտ լուծում է Կառավարության համար, բայց մենք կարծում ենք, որ պարզ լուծումները այս դեպքում մեզ համար չեն»,- նշեց Գալյանը։ Լիաննա Գասպարյանը հարց բարձրացրեց նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանների և նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ձգձգման վերաբերյալ։ Ի պատասխան՝ Գալյանը հայտնեց, որ «Էրեբունու» նախկին ՔԿՀ-ի տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այնտեղ սահող հողեր կան, ինչի պատճառով նոր հիմնարկի կառուցումը տվյալ տարածքում նպատակահարմար չի համարվել։ «Հիմա գտել ենք մի լուծում, ըստ որի առաջ կշարժվենք․ խոսքը պետություն-մասնավոր գործընկերությամբ համապատասխան հիմնարկի կառուցման մասին է»,- ասաց նախարարը։ Անդրադառնալով այդ ուսումնասիրությունների համար ծախսված միջոցների վերաբերյալ քննադատությանը՝ Գալյանը հակադարձեց․ «Չծախսեինք, սկսեինք կառուցել, որ գայիք ասեիք՝ վա՛յ, անիմաստ փող եք ծախսել, չէի՞ք կարողանում նախօրոք սեյսմիկ անվտանգությունը ստուգեիք, նոր կառուցեիք»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան | factor.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան | factor.am
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանը հանդիպում է անցկացրել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ
Infocom / 4 hours ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 4 hours ago

Հրդեհի ահազանգ Գետամեջ գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը
Infocom / 4 hours ago

Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ
Infocom / 5 hours ago
Related coverage

ՈւՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Սամվել Կարապետյանի տանն այս պահին
Panorama / 22 minutes ago

#ՀԻՄԱ. ՔՆՆՎՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 2 hours ago

#ՀԻՄԱ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՈՒ ՏԱՐԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 2 hours ago

ՈՒՂԻՂ. Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագրերը
Panorama / 3 hours ago