ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանը հանդիպում է անցկացրել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։ «Այսօր, առերեսվելով մեր երկրի առաջ ծառացած խնդիրների բարդությանը, մենք եկել ենք մի համոզմունքի, որ ունենք շատ տարաձայնություններ, ունենք տարբեր անցած ճանապարհներ, բայց մի քանի կետի շուրջ պետք է ունենանք վերջնական դիրքորոշում, որպեսզի կարողանանք էֆեկտիվ պայքարել մեզ հրամցվող, մեզ պարտադրվող զիջումների դեմ։ Եկեք մեր հանրությանը ներկայացնենք ընդհանուր մոտեցում՝ չնայած մեր տարաձայնություններին։ Մոտեցում այն կետերի շուրջ, որոնք առանցքային են լինելու մեր հետագա պայքարի համար, և որի շուրջ բոլորս համակարծիք ենք»,- ասել է Կարապետյանը՝ դիմելով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ The post Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանը հանդիպում է անցկացրել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ appeared first on Infocom .