Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով 2011 թվականին Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացված 5 հա հողամասի աճուրդը։ Գումարը կվերադարձվի Արենի համայնքին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «Գլխավոր դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 26-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011 թվականի ապրիլի 14-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 20-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր է ճանաչվել 5 հա մակերեսով հողամասի՝ 2011 թվականի ապրիլի 14-ի աճուրդը։ Որպես անվավերության հետևանք, Դատարանը, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, պարտավորեցրել է ֆիզիկական անձին Վայոց ձորի մարզի Արենի համայնքին հատուցել 5 միլիոն 251 հազար դրամ: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ»:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մենք նախկին չենք, օտար շահ չենք սպասարկում. իշխանությունը ճնշեց մեզ՝ չմասնակցելու ընտրություններին
Factor.am / 7 minutes ago

«Խայտառակ պահվածք» ռուս զինծառայողների կողմից. նոր տեսանյութի հետքերով
Factor.am / 25 minutes ago

«Сестре передай». ռուս զինծառայողները բռնության են ենթարկում ու նվաստացնում երիտասարդին
Factor.am / 29 minutes ago

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Factor.am / 45 minutes ago
Related coverage

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
1in.am / 1 hour ago

Նիկոլը գիտի՝ դուք իրարից ավելի եք զզվում, քան իրանից. էլի դառնալու եք գայլի ուտելիք
24TV / 24News / 1 hour ago

«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
168 Jham / 1 hour ago

Սպիտակում ընտրապայքարը հասել է պաշտոնանկությունների. ԿԸՀ-ն քննում է համայնքապետի քայլերը
Azatutyun / 2 hours ago