Շաքիում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանն առաջիկա օրերին կվիրահատվի։ Նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, « Փաստինֆո »-ի հետ զրույցում հայտնեց, որ վիրահատությունը լինելու է այս շաբաթվա ընթացքում։ «Անի Ավետիսյանի թոքերի և սրտի հատվածում կուտակված ջուրն արդեն չորացվել է, և հնարավոր կլինի իրականացնել վիրահատություն․ սպասվում է բարդ վիրահատություն միաժամանակ երեք հատվածում՝ ծնկի, հեռացված ոսկորի և ջիլի շրջաններում։ Ինչ վերաբերում է Անի Ավետիսյանի նկատմամբ քննչական գործողություններին, ապա նախորդ շաբաթվա ընթացքում նրան այցելել են քննիչները։ Հիշեցնենք, որ ադրբեջանցու՝ ՀՀ ներթափանցման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 1-ին։ ԱԱԾ-ից պաշտոնապես հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Ադրբեջանական կողմն իր հերթին տեղեկացրել էր, որ զինծառայողն անհետացել է սեպտեմբերի 26-ից։ Ադրբեջանցին, որն ապօրինի ներխուժել էր ՀՀ, կիլոմետրեր անարգել շրջել էր ՀՀ ինքնիշխան տարածքում, մուտք գործել ՀՀ քաղաքացու տուն, կրակել տանտիրուհու ոտքերին և մարմնական վնասվածքներ հասցրել նաև նրա երեխաներին։ Կինն ինքն է չեզոքացրել ադրբեջանցուն։ Հանրային դժգոհություններից և բարձրացված աղմուկից հետո դատախազությունը հայտնեց, որ ադրբեջանցու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, առողջությանը զենքի գործադրմամբ վնաս պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու, մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար։ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Պետական մարմինները պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել դեպքի հանգամանքների մասին, թե ինչպես են զարգացել իրադարձությունները, որ երեխաներին պաշտպանելիս մայրը նման ծանր վնասվածք է ստացել։ Դեպքի մասին լայն հանրությունը տեղեկանում է միայն տուժողի հարազատների պատմածներից»,-գրում է Փաստինֆոն։ The post Անիին սպասվում է բարդ վիրահատություն. նրան այցելել են քննիչները appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անիին սպասվում է բարդ վիրահատություն. նրան այցելել են քննիչները
Շաքիում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանն առաջիկա օրերին կվիրահատվի։ Նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց,…

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այցելել են Անի Ավետիսյանին
Azg / 2 hours ago

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացին եմ, ոչ թե Ադրբեջանի պահանջների կատարմանը խոչընդոտող մեղադրյալ. Վլադիմիր Մարտիրոսյան
Azg / 2 hours ago

ՀՀ-ին մեղադրել են ռազմական գործողությունների ընթացքում դավաճանության մեջ. քննարկում Մոսկվայում
Azg / 7 hours ago

Երաշխավորների հովանու ներքո գործունեությունն ընդդիմության համար ավարտվելու է քաղաքական աղետով. Փաշինյան
Azg / 8 hours ago
Related coverage

Մթերքներ, որոնք այրում են ավելորդ ճարպերը
168 Jham / 1 hour ago

Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել
A1plus / 1 hour ago

Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել
Aravot / 2 hours ago

Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
Alpha News / 3 hours ago