Շաքիում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանն առաջիկա օրերին կվիրահատվի։ Նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, « Փաստինֆո »-ի հետ զրույցում հայտնեց, որ վիրահատությունը լինելու է այս շաբաթվա ընթացքում։ «Անի Ավետիսյանի թոքերի և սրտի հատվածում կուտակված ջուրն արդեն չորացվել է, և հնարավոր կլինի իրականացնել վիրահատություն․ սպասվում է բարդ վիրահատություն միաժամանակ երեք հատվածում՝ ծնկի, հեռացված ոսկորի և ջիլի շրջաններում։ Ինչ վերաբերում է Անի Ավետիսյանի նկատմամբ քննչական գործողություններին, ապա նախորդ շաբաթվա ընթացքում նրան այցելել են քննիչները։ Հիշեցնենք, որ ադրբեջանցու՝ ՀՀ ներթափանցման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 1-ին։ ԱԱԾ-ից պաշտոնապես հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Ադրբեջանական կողմն իր հերթին տեղեկացրել էր, որ զինծառայողն անհետացել է սեպտեմբերի 26-ից։ Ադրբեջանցին, որն ապօրինի ներխուժել էր ՀՀ, կիլոմետրեր անարգել շրջել էր ՀՀ ինքնիշխան տարածքում, մուտք գործել ՀՀ քաղաքացու տուն, կրակել տանտիրուհու ոտքերին և մարմնական վնասվածքներ հասցրել նաև նրա երեխաներին։ Կինն ինքն է չեզոքացրել ադրբեջանցուն։ Հանրային դժգոհություններից և բարձրացված աղմուկից հետո դատախազությունը հայտնեց, որ ադրբեջանցու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, առողջությանը զենքի գործադրմամբ վնաս պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու, մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար։ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Պետական մարմինները պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել դեպքի հանգամանքների մասին, թե ինչպես են զարգացել իրադարձությունները, որ երեխաներին պաշտպանելիս մայրը նման ծանր վնասվածք է ստացել։ Դեպքի մասին լայն հանրությունը տեղեկանում է միայն տուժողի հարազատների պատմածներից»,-գրում է Փաստինֆոն։ The post Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
Շաքիում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանն առաջիկա օրերին կվիրահատվի։ Նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Երաժշտությունը՝ որպես սիրո և արվեստի երկխոսություն․ Հինդոյանն ու Յոնչևան ներկայացրել են «Diptyque» ալբոմը
Alpha News / 1 hour ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այցելել են Շաքիում ադրբեջանական կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին
Alpha News / 2 hours ago

Ռադիոեթերից մինչև հոլիվուդյան մյուզիքլներ․ լեգենդար Քեյ Արմենի ուշագրավ ուղին
Alpha News / 2 hours ago

Москва заинтересована в стабильной и предсказуемой Армении — Владимир Скачко
Alpha News / 2 hours ago



