«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության պատգամավորներ Իրինա Յոլյանն ու Անուշ Միրզոյանն այցելել են Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին։ Նրանք հետաքրքրվել են վնասվածքներ ստացած կնոջ առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում և իրենց աջակցությունը հայտնել նրան ու ընտանիքի անդամներին։ «Ուժեղ Հայաստանը» կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու պաշտպանվածությունը և ևս մեկ անգամ ընդգծում, որ Հայաստանի համար խաղաղությունը պետք է լինի առանց զիջումների»,-ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։ The post «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այցելել են Անի Ավետիսյանին appeared first on Ազգ .