Հունական «Dimokratia» թերթը սոցհարցում է հրապարակել, որի արդյունքներով պարզ է դարձել, որ Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականության հանդեպ դժգոհությունն աճում է։ Մասնավորապես վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարության՝ Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականությունը լրջորեն կասկածի տակ է դրվում հունական հասարակության շրջանում։ Հարցվածների 55%-ը նշել է, որ հավանություն չի տալիս Թուրքիայի նկատմամբ կառավարության վարած քաղաքականությանը, իսկ միայն 36%-ն է աջակցել դրան։ Ըստ սոցհարցման արդյունքների՝ հունական հասարակության շրջանում կառավարության դիրքորոշումը գնահատվել է որպես անվճռական և ոչ բավարար վճռական, քանի որ իշխանությունները ստիպված են հաշվի առնել Անկարայի հնարավոր արձագանքը։ Հարցման մասնակիցների 73.9 %-ը կողմ է արտահայտվել Հունաստանից դեպի Կիպրոս ստորջրյա մալուխի անհապաղ անցկացմանը՝ անկախ Թուրքիայի հնարավոր արձագանքից։ Մասնակիցների 59.5 %-ը հավանական է համարել, որ մալուխի անցկացման նախագծի պատճառով առաջացած ճգնաժամը կարող է վերածվել 1996-ի Քարդաքի (Իմիա) ճգնաժամին նման իրավիճակի։ Հարցվածների 37.8 5-ը նշել է, որ վերջին երկու տարում Թուրքիայի կողմից, իրենց կարծիքով, բխող սպառնալիքն աճել է, իսկ 51.4%-ը կարծում է, որ այն մնացել է նույն մակարդակին, միայն 7.1 %-ն է նշել, որ Թուրքիայի կողմից բխող սպառնալիքը նվազել է։ Աղբյուր՝ Sabah The post Հունաստանում դժգոհ են Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականությունից appeared first on Ermeni haber ajansı .