Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել հարավկորեական «Yonhap» լրատվական գործակալությանը։ Նա նշել է, որ Հարավային Կորեան կարող է դառնալ Թուրքիայի գործընկերը Սինոփում նախատեսվող ատոմակայանի կառուցման նախագծում։ Էրդողանի խոսքով՝ Անկարան «Korea Electric Power Corp» (KEPCO) ընկերության հետ ուսումնասիրում է Սևծովյան ափին իրականացվելիք նախագծի տեխնիկական և տնտեսական պայմանները։ Նա նաև հավելել է, որ գործընկեր ընտրելուց առաջ Թուրքիան կգնահատի ֆինանսավորման հնարավորությունները, էլեկտրաէներգիայի արժեքը և երկրի տնտեսության համար ակնկալվող օգուտները։ Թուրքիայի նախագահն անդրադառնալով երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին՝ նշել է, որ մտադիր են այն հասցնել 15 մլրդ դոլարի։ Նա նաև հայտնել է, որ ռազմական, կիսահաղորդիչների, արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտներում հնարավոր է համագործակցել ու կոչ է արել ավելացնել ներդրումները Թուրքիայում և զարգացնել համատեղ արտադրությունը։ Աղբյուր՝ Yeni Şafak The post Հրվ. Կորեան կարող է մասնակցել Թուրքիայի ատոմակայանի կառուցման նախագծին appeared first on Ermeni haber ajansı .