Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանը Տոկիոյում թուրք-ճապոնական հարաբերություններին նվիրված համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Թուրքիան և Ճապոնիան ռազմավարական գործընկերներ են: «Թուրք-ճապոնական հարաբերությունները Սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք և դրանց արտացոլումը այսօր» խորագրով հանդիպումը տեղի է ունեցել Տոկիոյի մզկիթին կից թուրքական մշակութային կենտրոնում։ Այն կազմակերպել են Տոկիոյի Յունուս Էմրե ինստիտուտը, Իբն Խալդուն համալսարանը և Թուրք-ճապոնական գործարարների ասոցիացիան (TUJIAD)։ Բիլալ Էրդողանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել թուրք-ճապոնական համագործակցությունը տեխնոլոգիական, տնտեսական և մշակութային ոլորտներում՝ զարգացնելով նաև կրթական կապերը։ Նրա խոսքով՝ պատմականորեն ձևավորված թուրք-ճապոնական բարեկամությունը կարևոր է նաև միջազգային ներկայիս անկայուն իրավիճակում։ Նա նաև հույս է հայտնել, որ ռազմավարական գործընկերությունը տարեցտարի կամրապնդվի։ Աղբյուր՝ SonDakika.com The post Բիլալ Էրդողան. «Թուրքիան և Ճապոնիան ռազմավարական գործընկերներ են» appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բիլալ Էրդողան. «Թուրքիան և Ճապոնիան ռազմավարական գործընկերներ են»
Նրա խոսքով՝ թուրք-ճապոնական բարեկամությունը կարևոր է նաև միջազգային ներկայիս անկայուն իրավիճակում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Yalnızca Yerevan ve Bakü, yeni garantörler olmayacak
Ermenihaber / 25 minutes ago

Թուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարի
Ermenihaber / 28 minutes ago

Ո՞րն է Թուրքիայի ամենամատչելի քաղաքը բնակվելու համար
Ermenihaber / 45 minutes ago

Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների
Ermenihaber / 1 hour ago
Related coverage

Խնայավանդների վերաբերյալ հարցումներ արվե՞լ են բանկ. Փաստաբան
168 Jham / 12 minutes ago

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը
24TV / 24News / 12 minutes ago

Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան Սաղաթելյան
Alpha News / 14 minutes ago

Մենք անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք․Ալիևի թելադրանքով սահմանադրություն չի փոխվելու. Տիգրան Աբրահամյան
News.am / 21 minutes ago