Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանի բնակելի թաղամասում կործանվել է մասնավոր Learjet 60 բիզնես ինքնաթիռը, որում ինը մարդ է եղել։ Ինքնաթիռն ընկել է Գրինեյքերս քաղաքի տարածքում կիրակի՝ նոյեմբերի 1-ին, ինչից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, հայտնում է Associated Press-ը։ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) տվյալներով, ինքնաթիռը մեկնել էր Տեխասի Օսթին-Բերգսթրոմ միջազգային օդանավակայանից և ուղևորվում էր Բահամյան կղզիներ։ Ընկնելուց հետո օդանավը բռնկվել է, իսկ դեպքի վայրում խառնարան է առաջացել։ Ականատեսները տեսագրել են թանձր սև ծուխն ու այրվող բեկորները։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, ավիավթարի հանգամանքները պարզվում են։ Հրապարակման պահին գործակալությունը հաստատված տեղեկություններ չուներ ողջ մնացածների և գետնի վրա տուժածների մասին։ FAA-ն և ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) հետաքննում են պատահարը։ Գերատեսչությունները դեռ չեն պարզել կործանման պատճառը։ BNO News գործակալության տվյալներով, օդանավում գտնվող բոլոր 9 մարդիկ զոհվել են։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Շրջակա միջավայրի նախարարությունը 18.5 մլն դրամի տեսանյութ է պատվիրել․ պայմանագիրը հրապարակված չէ
ArmLur / Zhoghovurd / 5 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր աշխատավարձը բարձրանում է։ Ինչ ծանր գործ եք անում, որ այդքան բարձր պետք է վարձատրվեք․ հարց՝ Լիլիթ Մակունցին
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago

Ի՞նչ ծանր գործ եք անում՝ այդքան վարձատրվելու համար․ հարց՝ Լիլիթ Մակունցին
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago
Related coverage

Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն
Alpha News / 6 minutes ago

Արդյոք պարտադիր է փոխարինել գործող անձնագիրը
Aravot / 6 minutes ago

Ապագայում հրաժարվելու ենք հանձնուքների ինստիտուտից․ Գալյան
Factor.am / 6 minutes ago

The Areni community will be allocated 5 million 251 thousand drams. The latest lawsuit from the prosecutor's office regarding state interests has been granted.
Noyan Tapan TV / 7 minutes ago