3-ը նոյեմբերի, 2026 թ ․ , Երևան ․ Team Telecom Armenia-ն, որը ստանձնել էր COP17-ի տեխնոլոգիական գործընկերոջ կարգավիճակը՝ ապահովելով միջազգային լայնամասշտաբ միջոցառման անխափան կապն ու տեխնոլոգիական հիմքը, համաժողովին իր մասնակցությունն ամփոփել է պանելային քննարկման կազմակերպմամբ: «Արդյունավետ գործընկերություն հանուն բնության․ պետություն-մասնավոր համագործակցության հեռանկարները Հայաստանում» խորագրով պանելային քննարկումը անցկացվել է COP17-ի Կանաչ գոտում: Պանելային քննարկման բանախոսներն են եղել Team Telecom Armenia-ի բնապահպանության հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանը, Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Արմեն Եսոյանը, «Սևան» ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը, «Ինստրուկտարիում» ՍՊԸ-ի ԻՍՕ կառավարման համակարգերի սերտիֆիկացման ղեկավար Ծովինար Բիլյանը: Պանելային քննարկումը մոդերացրել է Team Group-ի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Ռեբեկա Հակոբյանը: Բանախոսներն անդրադարձել են մասնավոր հատվածի բնապահպանական պատասխանատվությանը, միջազգային ստանդարտների ներդրմանն ու բնապահպանական խնդիրների լուծման գործում պետություն-մասնավոր համագործակցության հնարավորություններին։ «Team-ում կարևորում ենք ոչ միայն կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, այլև այդ ճանապարհին համագործակցության և փորձի փոխանակման մշակույթի ձևավորումը։ Ուրախ էինք համաշխարհային բնապահպանական օրակարգի ամենախոշոր՝ COP17 համաժողովի շրջանակում ևս մեկ հարթակ նախաձեռնելու, որտեղ կարողացանք ոչ միայն քննարկել բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գործնական քայլերն ու կիսվել փորձով, այլև նախանշել հետագա համագործակցությունների համար որոշակի պայմանավորվածություններ»,-նշում է Team Telecom Armenia-ի բնապահպանության հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանը: Team-ը կարևորում է, որ կայուն զարգացման գաղափարն արտահայտվի բիզնեսի ամենօրյա գործունեության և որոշումների մեջ։ Ընկերությունը տարեցտարի ավելացնում է վերականգնվող էներգիայի օգտագործումն ու սեփական արևային էներգիայի արտադրությունը, քայլեր է իրականացնում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ուղղությամբ, ընդլայնում է էլեկտրական ավտոպարկը, կիրառում է թղթի խնայողության և թվայնացման լուծումներ, ինչպես նաև զարգացնում է Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի ողջ տարածքում։ Ընկերության ՋԳ արտանետումների թիրախները վավերացվել են Science Based Targets initiative (SBTi)-ի կողմից, իսկ Team-ը Հայաստանի առաջին տելեկոմ ընկերությունն է, որը թողարկել է կայուն զարգացման պարտատոմսեր՝ ստանձնելով իր գործունեության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու կոնկրետ պարտավորություններ։ Team Telecom Armenia-ն նաև հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը և արժանացել համապատասխան հավաստագրի՝ ամրապնդելով ընկերության՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համակարգային մոտեցումը: Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն ։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին ։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է ։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը ։ (Գ)
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր կառավարությունը սիրում ա ցույց տա բաներ, որ պետք ա կառուցի բայց չի կառուցում. Ղազարյանը՝ Գալյանին
ArmLur / Zhoghovurd / 5 minutes ago

«ՀՀ-ում կալանքը ոչ թե պատիժ է, այլ անմարդկային վերաբերմունք»․ Վարդևանյանը՝ Գալյանին
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՀՀ-ում կալանքը դրսևորվում է ոչ թե որպես պատիժ, այլ որպես անմարդկային վերաբերմունք»․ Վարդևանյանը՝ Գալյանին։
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

ԱՄՆ-ում այսօր միջանկյալ ընտրություններ են․ ի՞նչ է որոշվելու և ինչ սպասել
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago
Related coverage

ԿԲ-ն գնաճային ռիսկեր է տեսնում համաշխարհային շուկաներում․ էներգակիրների և պարենամթերքի գներն աճում են
Aysor.am / 10 minutes ago

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսի
168 Jham / 12 minutes ago

114 դեպքից 90-ով շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 254 մլն դրամ
Aravot / 15 minutes ago

ԶՊՄԿ-ն ուսանողներին առաջարկում է լուծել իրական բիզնես խնդիրներ
A1plus / 16 minutes ago