Պետական գնումների ուսումնասիրությունից ArmLur.am -ը պարզել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 18 միլիոն 500 հազար դրամի պայմանագիր է նախատեսել տեսանյութի պատրաստման ծառայության ձեռքբերման համար։ Կառավարության պաշտոնական կայքի՝ մեկ անձից կատարվող գնումների բաժնում հրապարակված տվյալների համաձայն՝ գնումը կատարվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա։ Ծառայության մատուցողը «Ոսկե Ծիրան Փրոդաքշն» ընկերությունն է։ Պայմանագրի համաձայն՝ գնման արժեքը կազմում է 18 միլիոն 500 հազար դրամ, իսկ ծառայության մատուցման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 25-ն է։ Գնման վերաբերյալ տվյալները հրապարակվել են հոկտեմբերի 26-ին։ Ուշագրավ է, սակայն, որ կառավարության կայքում հրապարակված գնումների տվյալների շարքում առկա է նշված գործարքի մասին տեղեկատվությունը, մինչդեռ կողմերի միջև կնքված պայմանագիրը կցված չէ։ Այսինքն՝ հանրությանը հասանելի չէ այն փաստաթուղթը, որով հնարավոր կլիներ ծանոթանալ ծառայության մատուցման կոնկրետ պայմաններին, աշխատանքների ծավալին և այլ մանրամասներին։ Հաշվի առնելով, որ խոսքը պետական բյուջեից հատկացվող 18.5 միլիոն դրամի մասին է՝ պայմանագրի բացակայությունը հարցեր է առաջացնում գնումների թափանցիկության և հանրային վերահսկողության տեսանկյունից։ ArmLur.am -ը կհետևի թեմայի զարգացումներին։ Սոնա Գրիգորյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Շրջակա միջավայրի նախարարությունը 18.5 մլն դրամի տեսանյութ է պատվիրել․ պայմանագիրը հրապարակված չէ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր կառավարությունը սիրում ա ցույց տա բաներ, որ պետք ա կառուցի բայց չի կառուցում. Ղազարյանը՝ Գալյանին
ArmLur / Zhoghovurd / 3 minutes ago

«ՀՀ-ում կալանքը ոչ թե պատիժ է, այլ անմարդկային վերաբերմունք»․ Վարդևանյանը՝ Գալյանին
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՀՀ-ում կալանքը դրսևորվում է ոչ թե որպես պատիժ, այլ որպես անմարդկային վերաբերմունք»․ Վարդևանյանը՝ Գալյանին։
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

ԱՄՆ-ում այսօր միջանկյալ ընտրություններ են․ ի՞նչ է որոշվելու և ինչ սպասել
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago
Related coverage

Հանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք Չալաբյան
168 Jham / 2 minutes ago

Հունաստանի ընդդիմությունը պատժամիջոցներ է պահանջում Թուրքիայի դեմ
Ermenihaber / 5 minutes ago

Արցախի զոհերի ընտանիքները պետության կարեկցանքի կարիքը չունեն։ Նրանք ունեն պետության պարտավորության կատարման իրավունքը. Մետաքսե Հակոբյան
Aravot / 5 minutes ago

#ՀԻՄԱ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ․ «ՀԱՅԱՔՎԵՆ»՝ ԸՆԴԴԵՄ Հ1-Ի ՎԱՐԱԾ ԿՈՂՄՆԱԿԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ»
24TV / 24News / 6 minutes ago