ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի իրավապահները նախօրեին և այս գիշերվա ընթացքում ձերբակալել են թանկացումների դեմ զանգվածային բողոքի ակցիաների շուրջ 780 մասնակցի: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության տվյալները։Ֆրանսիայում երրորդ շաբաթն անընդմեջ տեղի են ունենում համազգային բողոքի ցույցեր՝ ընդդեմ գնաճի։ Ցուցարարներին են միացել արհմիությունները, «դեղին բաճկոնների» շարժման կողմնակիցները, ինչպես նաև կրթության ոլորտում տիրող իրավիճակից դժգոհ ուսանողներ և դպրոցականներ:Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին՝ երբ Փարիզի արվարձաններում փողոց են դուրս եկել բարձր դասարանցիները, որոնք պահանջում էին դպրոցների վիճակի բարելավում: Ավելի ուշ նրանց միացել են երկրում գների բարձրացումից դժգոհ մարդիկ, իսկ ակցիաները տարածվել են երկրի այլ տարածաշրջաններում։Բողոքի ցույցեր Ֆրանսիայում և Իտալիայում. ձերբակալվել է շուրջ 2 հազար մարդ