Չինաստանը Սինցզյանի անապատում ցուցադրել է ամերիկյան ավիակրի մակետի ուղղությամբ բալիստիկ հրթիռի հարվածը։Ենթադրաբար, թիրախը խոցելու համար օգտագործվել է DF-26B հակաօդային նավային բալիստիկ հրթիռը, որն անվանում են «ավիակիրների սպանիչ»։ Այն միջին հեռահարության DF-26 հրթիռի մոդիֆիկացիան է, որը կարող է մինչև 5 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ խոցել և կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկ։