Երեկ Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ոստիկանությունը 565 մարդու է ձերբակալել: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին ամբողջ երկրով մեկ մասնակցել է շուրջ 320 հազար մարդ, այդ թվում 70 հազարը՝ Փարիզում: Կազմակերպիչների պնդմամբ, մինչդեռ, մասնակիցների թիվը մոտ 800 հազար է: Մայրաքաղաքում ոստիկանությունն ավելի քան 5 700 ստուգում է իրականացրել և ձերբակալել 79 մարդու: Փարիզում ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարումներ են տեղի ունեցել: Շարանտոն դարպասների մոտ...