A A Քաղաքականություն Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում և Գերմանիայում, հարյուրավոր ձեբակալվածներ կան Աջակցիր «Ա1+»-ին Երեկ Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ոստիկանությունը 565 մարդու է ձերբակալել: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին ամբողջ երկրով մեկ մասնակցել է շուրջ 320 հազար մարդ, այդ թվում 70 հազարը՝ Փարիզում: Կազմակերպիչների պնդմամբ, մինչդեռ, մասնակիցների թիվը մոտ 800 հազար է: Մայրաքաղաքում ոստիկանությունն ավելի քան 5 700 ստուգում է իրականացրել և ձերբակալել 79 մարդու: Փարիզում ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարումներ են տեղի ունեցել: Շարանտոն դարպասների մոտ ոստիկանների ուղղությամբ Մոլոտովի կոկտեյլներ են նետել, իշխանությունների տվյալներով՝ տուժել է հինգ ոստիկան: Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը ոստիկաններից մեկի վրա հարձակումը որակել է սպանության փորձ և դատապարտել բռնությունները ցուցարարների կողմից: Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկիզբ առան սեպտեմբերի 21-ին ավագ դպրոցի աշակերտների ցույցերով, որոնք դժգոհում էին ուսուցիչների, սոցիալական աշխատողների և դպրոցական հոգեբանների պակասից: Այնուհետև նրանց միացան արհմիությունները, դեղին բաճկոնների շարժման մասնակիցները ՝ աշխատավարձերը և կենսաթոշակները բարձրացնելու, պետական ծառայությունները բարելավելու և կյանքի պայմանների թանկացման դեմ միջոցներ ձեռնարկելու պահանջներով: Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է․ Արարատ Միրզոյան Արփինե Սարգսյանը Փաշինյանին հանձնեց նոր կենսաչափական անձնագիրը Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ Երթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Երևանում