Բահրեյնում ընթացող Մանամայի երկխոսություն համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Embraer ընկերության Աֆրիկայի և Միջին Արևելքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Հուսեյն Դաբբասի և նույն ընկերության Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրներում վաճառքների գծով տնօրեն Տահար Զաուշի հետ։ Տահար Զաուշը ներկայացրել է ընկերության ծրագրերը և առաջարկները։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարհային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները, այդ թվում՝ ճանաչողական այցերի միջոցով։ —00—ԼԱ The post Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարները appeared first on 24News .