Արտյոմ Ստեփանյանին և ևս երեք զինծառայողի մեղադրանք է առաջադրվել պարտադիր ժամկետային զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանին ինքնասպանության հասցնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Ըստ մեղադրանքի, Ստեփանյանը, ինչպես նաև նույն զորամասի զինծառայողներ Արման Հոբոսյանը, Մանվել Աֆրիկյանն ու Հովհաննես Դավթյանը, զինվորական ենթամշակույթում ձևավորված չգրված նորմերի ու բարքերի համաձայն՝ ծառայակիցների նկատմամբ զբաղեցրել են «բարձր» դիրք։ Նշված անձինք խմբով ՀՀ ՊՆ զորամասում նվաստացրել են նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 1-ին հրաձգային ջոկի հրաձիգ, շարքային Արամայիս Գևորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, ինչի հետևանքով, ըստ մեղադրանքի, անզգուշությամբ վերջինիս հասցրել են ինքնասպանության։ Գործը մակագրվել է դատավոր Մերի Ալավերդյանին։ Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Արամայիս Գևորգյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 4 զինծառայող կալանավորվել է։ Հիշեցնենք, որ արցախցի 20–ամյա Արամայիս Գեւորգյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունիսին Կապանի զորամասերից մեկում՝ կախված վիճակում։ Հասմիկ Սարգսյան —00—ԼԱ The post 4 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ծառայակցին ինքնասպանության հասցնելու համար appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
4 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ծառայակցին ինքնասպանության հասցնելու համար
Արտյոմ Ստեփանյանին և ևս երեք զինծառայողի մեղադրանք է առաջադրվել պարտադիր ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ընդդիմության սևն ուզում էին տային՝ չստացվեց, տղավարի պահեցին իրենց, պատճառը TRIPP-ն էր
24TV / 24News / 3 minutes ago

ՀՀ-ն միանում է անձնագրերի փոխճանաչելիության միջազգային համակարգին, սա քաղաքացու փաստաթուղթն է. ՆԳՆ
24TV / 24News / 6 minutes ago

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք
24TV / 24News / 21 minutes ago

Քյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
24TV / 24News / 33 minutes ago
Related coverage

ԴՈՒ ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ՓԱԿՈՒՄ ՄԻ ՀԱՐՑ, ՈՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՆ.ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
168 Jham / 3 minutes ago

Նոր կենսաչափական անձնագրեր ստանալու համար այս պահին ունենք արդեն 1300 ամրագրում. Արփինե Սարգսյան
A1plus / 7 minutes ago

Նոր կենսաչափական անձնագրեր ստանալու համար այս պահին ունենք արդեն 1300 ամրագրում. Արփինե Սարգսյան (տեսանյութ)
A1plus / 7 minutes ago

Արփինե Սարգսյանը Փաշինյանին հանձնեց նոր կենսաչափական անձնագիրը
A1plus / 7 minutes ago