Ռուսաստանը ծրագրում է առաջիկայում զբոսանավային հաղորդակցություն գործարկել Մոսկվայի և Բաքվի միջև, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Լյուքս դասի զբոսանավով ճանապարհորդության տևողությունը կկազմի մոտ 14 օր՝ յուրաքանչյուր ուղղությամբ յոթական օր, հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ադամ Խակիմովը։ «Առաջիկայում մենք նախատեսում ենք գործարկել Մոսկվա-Բաքու զբոսանավը»,- ասել է Խակիմովը «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ նախագիծն իրականացվում է պետական աջակցությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության սուբսիդիաների հաշվին։ «Ներկայումս մեկ նավն արդեն ամբողջությամբ պատրաստ է, ևս երկուսը կառուցման ավարտական փուլում են։ Հաջողության դեպքում հուսով ենք, որ այդ երկուսը ևս կնավարկեն դեպի Բաքու»,- նշել է առևտրային ներկայացուցիչը։ Այսպիսով, առաջին փուլում նախատեսվում է շահագործել մեկ զբոսանավ, իսկ երթուղու հաջող գործարկման դեպքում դրան կարող են միանալ ևս երկու նավ։ Զբոսանավային երթերի մեկնարկի հստակ ամսաթիվն առայժմ չի նշվում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանը ծրագրում է զբոսանավային երթեր գործարկել Մոսկվայի և Բաքվի միջև
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ամստերդամում 295 հազար եվրոյով վաճառքի է հանվել Սառը պատերազմի տարիների միջուկային բունկերը
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Հորդանանի սահմանապահները Սիրիայի հետ սահմանին մարտի են բռնվել 14 հոգանոց խմբի հետ
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago

Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին
ArmLur / Zhoghovurd / 54 minutes ago

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Գերմանացին թալանել է ռուսին. խոշոր չափերի գողություն՝ «Զվարթնոց»-ում
Yerkir / 8 minutes ago

Украина не готова к уступкам
Pastinfo / 8 minutes ago

"Change of regime is coming in Iran" - Vahe Gasparyan
Noyan Tapan TV / 10 minutes ago

Փարիզում այսօր սպասվող բողոքի ակցիաների պատճառով կփակվի մետրոյի 40 կայարան
168 Jham / 21 minutes ago