Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ անհաջող մեկնարկեցին։ 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում ուժերը չափեց Ինալբեկ Շերիևի հետ և պարտություն կրեց։ Պարտությամբ սկսեց նաև 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը մեկնարկում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսմայիլ Խանիևին։ Եթե հայ ըմբիշներին հաղթած մրցակիցները հաջողությամբ հաղթահարեն հաջորդ փուլերն ու դուրս գան մրցաշարի եզրափակիչ, Հարությունյանն ու Ալիխանյանը կսպասեն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանը։ Հիշեցնենք, որ այսօր Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ. քիչ անց մրցագորգ դուրս կգա 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ամստերդամում 295 հազար եվրոյով վաճառքի է հանվել Սառը պատերազմի տարիների միջուկային բունկերը
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Հորդանանի սահմանապահները Սիրիայի հետ սահմանին մարտի են բռնվել 14 հոգանոց խմբի հետ
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին
ArmLur / Zhoghovurd / 53 minutes ago

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Factor.am / 12 minutes ago

Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում
Sputnik Armenia / 18 minutes ago

Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում չի շարունակի պայքարը վնասվածքի պատճառով
Aravot / 30 minutes ago

Hayk Ghazaryan has won against Eldar Munapov in Dushanbe.
Noyan Tapan TV / 31 minutes ago