Թուրքիան Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուին առաջադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Անկարան ակնկալում է, որ Անտոնիո Գուտերեշի իրավահաջորդի ընտրության ձգձգվող գործընթացի ֆոնին դիվանագետը կկարողանա փոխզիջումային գործիչ դառնալ, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները։ Ըստ գործակալության տվյալների՝ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչն ուրբաթ օրը թեկնածության առաջադրման պաշտոնական նամակը փոխանցել է Նյու Յորքում գտնվող կազմակերպության կենտրոնակայան: Սինիրլիօղլուն կադրային դիվանագետ է, որը 2016-ից 2023 թվականներին ներկայացրել է Թուրքիան ՄԱԿ-ում։ 2024 թվականի վերջին նա միաձայն ընտրվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար։ Անտոնիո Գուտերեշը պետք է լքի պաշտոնը 2026 թվականի վերջին, սակայն նրա իրավահաջորդի որոնումներն արդեն մի քանի ամիս շարունակվում են առանց համաձայնեցված արդյունքի։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները փակ նախնական քվեարկություններ են անցկացնում՝ մեծամասնության համար ընդունելի թեկնածուին որոշելու նպատակով: Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, թեկնածության հարցում վետոյի իրավունք ունեն: Անվտանգության խորհրդի կողմից համաձայնեցվելուց հետո թեկնածությունը պետք է ներկայացվի 193 պետություններից բաղկացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Պաշտոնի համար մղվող պայքարում պահպանվում է նաև տարածաշրջանային ռոտացիայի մասին ոչ պաշտոնական պայմանավորվածությունը. Պորտուգալիան ներկայացնող Գուտերեշից հետո ակնկալվում է, որ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Լատինական Ամերիկայից և Կարիբյան ավազանից։ Բացի այդ, ՄԱԿ-ի անդամ շատ պետություններ կողմ են, որպեսզի պատմության մեջ առաջին անգամ այս պաշտոնում կին ընտրվի: Սինիրլիօղլուի թեկնածությունը չի համապատասխանում այս երկու չափանիշներից ոչ մեկին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղուց է կոչ անում բարեփոխել ՄԱԿ-ը, նախևառաջ՝ Անվտանգության խորհուրդը, պնդելով, որ հինգ մշտական անդամները չափազանց մեծ ազդեցություն ունեն։ 2026 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ նա կրկին հնչեցրել է իր կարգախոսը. «Աշխարհն ավելին է, քան հինգը»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիան թեկնածու է առաջադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ամստերդամում 295 հազար եվրոյով վաճառքի է հանվել Սառը պատերազմի տարիների միջուկային բունկերը
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Հորդանանի սահմանապահները Սիրիայի հետ սահմանին մարտի են բռնվել 14 հոգանոց խմբի հետ
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago

Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին
ArmLur / Zhoghovurd / 53 minutes ago

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Գերմանացին թալանել է ռուսին. խոշոր չափերի գողություն՝ «Զվարթնոց»-ում
Yerkir / 8 minutes ago

Украина не готова к уступкам
Pastinfo / 8 minutes ago

"Change of regime is coming in Iran" - Vahe Gasparyan
Noyan Tapan TV / 10 minutes ago

Փարիզում այսօր սպասվող բողոքի ակցիաների պատճառով կփակվի մետրոյի 40 կայարան
168 Jham / 21 minutes ago