Խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը ձեռնտու է ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Իլհամ Ալիևին, քանի որ երկուսն էլ իրենց երկրների շահերը չեն ներկայացնում։ Այս մասին Alpha News-ի տաղավարում հայտարարել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը՝ մեկնաբանելով տարածաշրջանային քաղաքական վերջին զարգացումներն ու խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին այս գործընթացի ձգձգումն անհրաժեշտ է սեփական քաղաքական գոյությունն ու իշխանությունը պահպանելու համար։ «Փաշինյանին դա անհրաժեշտ է, քանի որ դրանով նա ապահովում է քաղաքական դաշտում իր լինելու իմաստն ու երկրի ղեկավարի կարգավիճակը։ Եթե նա ամեն ինչ ստորագրի, այլևս որևէ մեկին հետաքրքիր չի լինի։ Նա այն մարդն է, որը սկսել է Հայաստանի համար այս վատ գործընթացը, ուստի պետք է նաև ավարտի այն ու ստորագրի։ Դրա համար էլ տեսնում ենք, թե ինչպես է նա անընդհատ փորձում հետաձգել ժամկետները՝ նշելով 2027, 2029 կամ 2031 թվականները։ Նա պարբերաբար շրջանցում է թեման, որովհետև որքան երկար մնա իշխանության ղեկին, այնքան դա իրեն ձեռնտու է»,-ընդգծել է Տիգրան Քոչարյանը։ Անդրադառնալով Իլհամ Ալիևի դիրքորոշմանը՝ Alpha News-ի գլխավոր խմբագիրն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահին նույնպես ձեռնտու է պայմանագրի չստորագրումը, քանի որ քանի դեռ այն կնքված չէ, Փաշինյանը շարունակում է զիջումների գնալ։ «Ինչո՞ւ է Ալիևին ձեռնտու չստորագրելը, որովհետև Փաշինյանն առանց դրա էլ զիջում է ամեն ինչ։ Եթե Ալիևը ստորագրի, դա կնշանակի, որ Փաշինյանն այլևս հոժարակամ որևէ բան չի տա։ Իսկ մինչ այդ Ալիևը ստանում է այն ամենն, ինչ հնարավոր է պոկել»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը ձեռնտու է թե՛ Փաշինյանին, թե՛ Ալիևին․ Տիգրան Քոչարյան
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ալիևն առանց պայմանագրի էլ ստանում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է . Գրիգոր Բալասանյան
Alpha News / 52 minutes ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ կունենա․ Մալեկ Դուդակով
Alpha News / 1 hour ago

Վարպետը․ ինչպես Ավետիք Իսահակյանը դարձավ Հայաստանի հոգին
Alpha News / 1 hour ago

«Ամերիկայում դեմոկրատիա չկա»․ ինչ են մտածում հայերը ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակի մասին
Alpha News / 2 hours ago
Related coverage

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Azg / 14 minutes ago

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
1in.am / 19 minutes ago

Ովքե՞ր գլխավորելու ՔՊ-ի նախընտրական ցուցակը համայնքի ավագանու ընտրություններում
Aravot / 23 minutes ago

350 000 դրամի օգնության անվան տակ փորձում են զավթել քաղաքացիների հաշիվները․ Կիբեռոստիկանություն
1in.am / 29 minutes ago