Ալիևը չի վարանելու օգտվել ստեղծված իրավիճակից, քանի որ թե՛ իրեն են հայերը ստորացրել, թե՛ իր հորը, և սա Ալիևի համար անձնական հարց է։ Alpha News-ի տաղավարում հայտարարել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, «TRIPP» համաձայնագրի հնարավոր շուտափույթ իրագործմանն ու Բաքվի կողմից Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջներին: Միջազգայնագետի խոսքով՝ «TRIPP» համաձայնագիրը կարող է իրագործվել ավելի շուտ, քան բուն խաղաղության պայմանագիրը: Հիշեցնենք, որ այս համաձայնագրի մասին առաջին անգամ բարձրաձայնվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, երբ նախաստորագրվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագիծը: Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ՝ երկու գործընթացներն էլ փոխկապակցված են և պետք է իրականացվեն համաժամանակյա, ուստի անհասկանալի է, թե ինչու է որոշվել նախ գործարկել «TRIPP»-ը, հետո միայն անդրադառնալ պայմանագրին։ «Եթե տարբերություն չկա, ինչո՞ւ ենք վերջից սկսում։ Ինձ համար տարօրինակ էր լսել, որ Ադրբեջանը պահանջ չունի, այլ նախապայման ունի։ Ո՞րն է պահանջի և նախապայմանի տարբերությունը, երբ երկու դեպքում էլ Ադրբեջանն ասում է՝ պետք է փոխեք ձեր Սահմանադրությունը»,- ընդգծել է փորձագետը՝ հավելելով, որ Բաքուն դեռ 2022 թվականից է տարբեր պաշտոնյաների մակարդակով առաջ քաշում այս պահանջը: Գրիգոր Բալասանյանի համոզմամբ՝ վերջնական խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու, քանի որ Ալիևն առանց պայմանագրի էլ ստանում է այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալիևն առանց պայմանագրի էլ ստանում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է . Գրիգոր Բալասանյան
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը ձեռնտու է թե՛ Փաշինյանին, թե՛ Ալիևին․ Տիգրան Քոչարյան
Alpha News / 2 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ կունենա․ Մալեկ Դուդակով
Alpha News / 2 hours ago

Վարպետը․ ինչպես Ավետիք Իսահակյանը դարձավ Հայաստանի հոգին
Alpha News / 3 hours ago

«Ամերիկայում դեմոկրատիա չկա»․ ինչ են մտածում հայերը ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակի մասին
Alpha News / 3 hours ago
Related coverage

Պատրաստ եմ զարգացնել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական կապերը՝ որպես պատվավոր հյուպատոս
Noyan Tapan TV / 1 hour ago

Մոսկվան դժգոհ է Երևանում ԱՄՆ դեսպանատան մասշտաբից I ԼՈՒՐԵՐ I 20:00
News.am / 1 hour ago

Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կշարունակի իր առաքելությունը՝ որպես ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան
Aravot / 2 hours ago

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
1in.am / 2 hours ago