Alpha News -ի հարցման ընթացքում ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները և տեղի բնակիչները կիսվել են երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգություններով: Հարցվածներից շատերը նշել են, որ չեն վստահում քաղաքական գործիչներին և հույսեր չեն կապում խոստումների կամ առաջիկա զարգացումների հետ։ Նրանց խոսքով՝ գործող համակարգում ժողովրդավարությունը լիարժեք չի գործում։ «Ամերիկայում դեմոկրատիա գոյություն չունի, ոչ մեկին չեմ ընտրելու»,- նշել է հարցվածներից մեկը՝ հավելելով, որ վստահում է միայն հասարակ մարդկանց, այլ ոչ թե քաղաքական գործիչներին։ Մեկ այլ հարցվածի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այժմ լավ է աշխատել, և ինքը պատրաստվում է քվեարկել հենց նրա օգտին։ The post «Ամերիկայում դեմոկրատիա չկա»․ ինչ են մտածում հայերը ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակի մասին appeared first on Alphanews .