Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել այդ միավորման կազմում, գրում է Ինտերֆաքսը։ «Մեր կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու նպատակով ճիշտ և արդարացի որոշում կլիներ դրականորեն վերաբերվել Ռուսաստանի մտադրությանը և առաջարկել նրան միանալ այս ձևաչափին կամ մասնակցել ԹՊԿ-ի գործունեությանը՝ դիտորդի կարգավիճակով»,- ասել է Տոկաևը։ Ղազախստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանը, լինելով խոշոր տերություն, դարեր շարունակ սերտ կապեր է պահպանել թյուրքական աշխարհի հետ։ «Այս երկրի տարածքում պատմականորեն բնակվում են բազմաթիվ թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ներկայում Ռուսաստանն առաջ է մղում «Ալթայ՝ թյուրքական քաղաքակրթության բնօրրան» նախագիծը, որին աջակցում է Ղազախստանը։ Ռուսերենում բազմաթիվ բառեր ունեն թյուրքական ծագում։ Ընդհանուր առմամբ, եթե Ռուսաստանը դառնար թյուրքական պետությունների, այսինքն՝ մեր կազմակերպության մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններին»,- հայտարարել է Տոկաևը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Factor.am / 16 minutes ago

Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Factor.am / 30 minutes ago

ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
Factor.am / 39 minutes ago

Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Factor.am / 50 minutes ago
Related coverage

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
A1plus / 4 minutes ago

Հյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունը
168 Jham / 5 minutes ago

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել
24TV / 24News / 9 minutes ago

Քանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվել
168 Jham / 12 minutes ago