ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքն ու առաջիկա բարեփոխումները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բոլոր՝ չորս հենասյունային ուղղություններով իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես օրենսդրական բարեփոխումները, կենսաչափական համակարգի ներդրումը, սահմանների համալիր կառավարման կատարելագործումը, ինչպես նաև միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտներում ռազմավարական փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր։ Կողմերը դրական են գնահատել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և կարևորել նախատեսված բարեփոխումների հետևողական շարունակականությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նույն օրը Յոհաննես Լուխներն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Factor.am / 11 minutes ago

Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Factor.am / 25 minutes ago

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Factor.am / 36 minutes ago

ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Factor.am / 51 minutes ago
Related coverage

ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը․ ինչ է քննարկվում
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Հայ-վրացական սահմանին կանխվել է շուրջ 1,7 կգ ոսկու մաքսանենգության փորձ
Aravot / 23 minutes ago

Խաղաղության պայմանագիրը վարչապետի համար ցանկալի չէ այս պահին. Բադալյան
Pastinfo / 23 minutes ago

«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ Առաքելյան
24TV / 24News / 28 minutes ago