2026 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ՝ Ուկրաինայի դեմ պատերազում ռուսական կորուստները, հնարավոր է, գերազանցել են 500 հազարը։ Այս մասին են վկայում BBC-ի ռուսական ծառայության, «Մեդիազոնայի» լրագրողների և կամավորների խմբի համատեղ հաշվարկները։ Վերջին տվյալները հրապարակվել են հոկտեմբերի 30-ին, գրում է DW-ն։ Անուն առ անուն հայտնի է Ռուսաստանի զինված ուժերի 285,023 զոհված զինծառայողի ինքնություն։ BBC-ի տվյալներով՝ բաց աղբյուրների հիման վրա անուն առ անուն հաստատված զոհված ռուսաստանցի զինծառայողները կազմում են ռուսական բանակի իրական կորուստների 45-55 տոկոսը, այն ռազմական փորձագետների գնահատմամբ, կարող է կազմել 518, 224-ից մինչև 663 384 մարդ։ Եթե այս թվերին ավելացնել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ստորաբաժանումներում կռված և զոհված 21,000-23,500 անձանց, ինչպես նաև զոհված հյուսիսկորեացի զինծառայողների 2 304 հաստատված անունները, ապա ռուսամետ ուժերի ընդհանուր մարդկային կորուստները կարող են կազմել 541,528-ից մինչև 689,188 զինծառայող։ Ռուսաստանցի զինծառայողների զոհերի հաշվարկը բարդանում է հիմնականում այն պատճառով, որ նրանց մահվան մասին ոչ ամբողջական տեղեկատվությունն է հասանելի հանրությանը։ «Մեդիազոնա»-ի և BBC-ի ռուսական ծառայության լրագրողները կամավորների խմբի հետ միասին 2022 թվականի փետրվարին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրվանից, հաշվարկում են ռուս զինծառայողների զոհվելու մասին հաղորդումները, որոնք հրապարակվում են լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում և պետական մարմինների կայքերում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 1 hour ago

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Factor.am / 1 hour ago

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Factor.am / 1 hour ago

ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Factor.am / 1 hour ago
Related coverage

Թուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ Զելենսկի
168 Jham / 12 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 30.10.2026
Shant News / 22 minutes ago

Եվրոպացի զբոսաշրջիկները Վրաստանում ծախսում են գրեթե 3 անգամ ավելի, քան Ռուսաստանից ժամանածները
168 Jham / 29 minutes ago

Дмитрий Киселёв: Без русского балансира Армению могут быстро поделить на сферы влияния те, кто веками ждал этого момента
Aravot / 31 minutes ago